Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դահլիճին կից սրահում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքոքւմ հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կմեկնարկի ժամը 15:15-ին և կշարունակվի մինչև 16:00-ն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Մելիքյանը:

Նա հայտնեց, որ քվեաթերթիկի վրա գրված են Ազգային ժողովի նախագահի երկու թեկնածուների անունները: Պատգամավորները պետք է համապատասխան վանդակի մեջ նշում կատարեն իրենց նախընտրած թեկնածուի անվան դիմաց:

 Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արա Բաբլոյանի, իսկ «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում