Գերմանիայի հյուպատոսն այցելել է Թուրքիայում կալանավորված լրագրողին

Գերմանիայի հյուպատոսն այցելել է Թուրքիայում կալանավորված լրագրողին

Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ հյուպատոսը հնարավորություն է ունեցել տեղեկանալ Յուջելի առողջական ու բանտային պայմաններից:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, անդրադառնալով հյուպատոսի կողմից լրագրողին այցելությանը, կրկին հայտարարել է, որ գերմանական կողմը պահանջում է նրան ազատ արձակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում