«Ծառուկյան» դաշինքի խմբակցության 3 պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
19/05/2017 12:43
Նմանատիպ
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության երեք պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում հետ չեն վերցնում հրաժարականի դիմումները, կազմվում է արձանագրություն և նրանց հրաժարականը համարվում է ընդունված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում