Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկությունն անցնում է բնականոն հունով

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկությունն անցնում է բնականոն հունով

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների քվեարկությունն անցնում է բնականոն հունով:

Իրանի դեսպանատնից տեղեկացրեցին, որ ընտրատեղամասը բացվել է Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, նախատեսված է, որ կփակվի 18:00-ին: Դեսպանատնից փոխանցեցին, որ ընտրողների այցելության բավական ակտիվություն է նկատվում, և եթե անհրաժեշտություն լինի հնարավոր է քվեարկության ժամը երկարացնել:

Հայաստանում ընտրելու իրավունք ունի Իրանի 10 հազարից ավելի քաղաքացի, այդ թվում, իրանահայեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում