«Իրավունք». Արա Սաղաթելյանն ԱԺ-ում ընտրեց «ամենախերով» աշխատասենյակը

Խորհրդարանում գրեթե ավարտվել է նորընտիր օրենսդիրներին աշխատասենյակներում տեղավորելու աշխատանքները: Ինչպես արդեն գրել էր «Իրավունք»-ը, ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր սենյակը զիջել էր ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

Սակայն երեկ թերթի աչքից չի վրիպել, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Արա Սաղաթելյանն արդեն ունի նոր աշխատասենյակ: Նա ընտրել է թերևս խորհրդարանի «ամենախերով» սենյակներից մեկը, որտեղ նախկինում նստում էր ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այսօր արդեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում