Մանչեսթրի ահաբեկչությունից հետո շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է. Sky News

Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է: Այդ մասին, ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը, հայտարարել է Մեծ Մանչեսթրի կոմսության առաղջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ 59-ից 64-ի է հասել այն տուժածների թիվը, որոնց բուժօգնություն է պահանջվել: Ինչպես նշում է հեռուստաալիքը, վիճակագրության փոփոխությունը կապված է նրանց հետ, ովքեր կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոցներ:

Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում