Հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ոչնչացրել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

Հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին եւ դաշտային երկու հրամանատարների: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շտաբի տարածած հայտարարության մեջ, կոալիցիա, որը ռազմական գործողություն Է իրականացնում ԻՊ-ի դեմ:

«Մայիսի 18-ին Իրաքի Էլ Քաիմ քաղաքի մերձակայքում գործողության ժամանակ սպանվել Է ԻՊ-ի պարագլուխ Աբու Խաթաբ ար-Ռավին: Նա սպանվել Է երեք այլ ահաբեկիչների հետ միասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Շտաբը նաեւ հայտնել Է այլ գործողությունների արդյունքում Սիրիայում եւ Իրաքում դաշտային երկու հրամանատարների ոչնչացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում