Թրամփի վարչակազմը ցանկանում Է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում Է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնատար անձանց եւ կողմնակի փորձագետների»:

Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում Է հրատարակությունը, ընթանում Է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում Է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:

The Washington Post-ը նաեւ նշում Է, որ Թիլերսոնը մտադիր Է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում Է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում