«Ժամանակ». Տարոն Մարգարյանը ՀՀԿ ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպում

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին աշխատած բոլոր ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպել։

Թերթի տեղեկություններով՝ մայիսի 30-ին Շենգավիթի ակտիվը, (որտեղ ի դեպ Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայնն է ստացել) հավաքվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում։ Առաջիկայում Երևանի բոլոր վարչական շրջանների ՀՀԿ ակտիվիստներին էլ այսպիսի քեֆերի հնարավորություն կստանան՝ որպես լավ աշխատանքի պարգևատրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում