Սքոթլանդ Յարդում պատմել են Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի աղբյուրի մասին

Սքոթլանդ Յարդի ղեկավար Քրեսիդա Դիքը հայտարարել է, որ վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են երկրի ներսում, այլ ոչ թե արտասահմանում: Նա հավելել է, որ վերջերս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած երեք հարձակումներում, անտարակույս, կա արտասամանյան բաղադրիչ: «Բայց ավելի մեծ չափով սպառնալիքը, որը ծառացել է մեր առջեւ, ըստ երեւույթին չի բխում արտասահմանից»,- հայտրարարել է Դիքը BBC Radio 4 Today-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Դիքը նաեւ այն կարծիքն է հայտնել, որ Լոնդոնի բոլոր ոստիկանների զինման անհրաժեշտություն չկա:

Ինչպես արդեն տեղեկացվել է, հունիսի 3-ի երեկոյան ավտոմոբիլը Լոնդոնի կամրջին մխրճվել է բազմության մեջ, ինչից հետո երեք զինված ահաբեկիչներ, դուրս գալով ավտոմեքենայից, դանակներով հարձակվել են անցորդների վրա: Ահաբեկիչները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է յոթ մարդ, 48-ը՝ վիրավորել, ոմանք ծանր վիճակում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում