Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվում են

Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հունիսի 5-ին տեղի կունենա հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս»-ը, դատական նիստից առաջ կրկին Դինքի ընկերները հավաքվել են Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի դիմաց:

Հավաքվածները պահել են պաստառ «Հրանտի համար, արդարության համար» մակագրությամբ: Դինքի ընկերների անունից մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Բյուլենթ Այդընը, ով հայտնել է, որ դատական այս նիստերին տեղի կունենան լրագրող, ոստիկան վկաների լսումները: Նա ընդգծել է, որ իրենք հետևելու են, որպեսզի հանցանքի բոլոր մեղավորները ստանան արժանի պատիժ:

Դինք սպանության գործով ընդունված վերջին մեղադրական զեկույցում որպես կասկածյալ է ներգրավված 85 մարդ:

Հունիսի 5-ին սկսված նիստերը կշարունակվեն նաև հունիսի 6-ին, 8-ին և 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում