Ձերբակալվել Է Պենտագոնի կապալառուն, որը հայտնել Է ՌԴ-ին վերագրվող կիբեռգրոհի տվյալները. NBC

Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են այն ֆիրմայի աշխատակցուհուն, որը պարտավորագրեր Է կատարել Պենտագոնի եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների համար, գաղտնի տվյալների հարապարակման մեղադրանքով, որոնք վերաբերում են Ռուսաստանին վերագրվող ցանցահենային գրոհին:

Հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է NBC հեռուստաալիքը: Ինչպես նշել Է գերատեսչությունը, խոսքը վերաբերում Է 25-ամյա Ռիելիթի Լի Վիներին: Նա Pluribus International Corporation ընկերության աշխատակցուհի Է, ընկերություն, որը պատվերներ Է կատարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության եւ Միացյալ Նահանգների մի շաք հետախուզական գերատեսչությունների համար: Վիներին ձերբակալել են հունիսի 3-ին, զանգվածային լրատվության միջոցին գաղտնի տվյալների հաղորդման մեղադրանքները նրան առաջադրվել են Օգասթա քաղաքում (Ջորջիայի նահանգ):

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վիներն Էլեկտրոնային փոստով The Intercept ցանցային հրատարակությանն Է ուղարկել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնի զեկույցը: Դրանում պնդվում Է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունն իբր կիբեռգրոհ Է իրականացրել ծրագրային ապահովման առնվազն մեկ մշակողի վրա, որն ԱՄՆ-ում օգտագործվում Է ընտրություններ անցկացնելիս, ինչպես նաեւ շուրջ 100 խաբեբայական նամակներ Է հղել ընտրական կոմիտեներին՝ անձական տվյալների հափշտակման նպատակով: Պորտալի կայքում մեջբերումներ են զետեղված զեկույցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում