Եվս մեկ պայթյուն Է որոտացել իմամ Խոմեյնիի դամբարանում

Եվս մեկ պայթյուն Է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ահաբեկիչները գրոհել են Թեհրանից 40 կիլոմետր հարավ գտնվող դամբարանի վրա: Այնտեղ Է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ Է բացել, ինչից հետո զենքը նետել Է գետին եւ պայթեցրել իրեն:

Թեհրանի նահանգապետ Հոսեյն Հաշմին հայտնել Է, որ հարձակվողներից մեկը ոչնչացված Է, իսկ մնացածները՝ կալանավորված:

Միջադեպի հետեւանքով զոհվել Է դամբարանի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի հոգի վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում