Գերագույն ռադան որոշեց, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիեւի գերակայությունն է

Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան օրինագիծը պաշտպանել Է 276 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում:

Խորհրդարանականները փոփոխություններ են մտցրել «Ներքին եւ արտաքին քաղաքականության հիմունքների մասին» եւ «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմունքների մասին» օրենքներում՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով այդ գերակայության վերաբերյալ դրույթը:

Մարտի 22-ին Ռադան որոշում էր ընդունել ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու մասին՝ խնդրելով անվտանգության բնագավառում երկրների միջեւ երկկողմ գործընկերության զգալի խորացման եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում