Ադրբեջանը Թուրքիային կարտահանձնի Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդի

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդների, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանական կողմը պատրաստվում է ձերբակալվածներին արտահանձնել Թուրքիա:

Նրանցից մեկը՝ Թաջի Շենթյուրքը հունիսի 8-ին հատուկ ինքնաթիռով Ադրբեջանից կտեղափոխվի Թուրքիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում