ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Էստոնիայի ԱԳ նախարար

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Էստոնիայի ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ընդգծել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:

Միկսերը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է կողմերի շահերից. «Անհրաժեշտ է խուսափել իրավիճակը բարդացնող հռետորաբանությունից: Մենք վստահ ենք, որ Մինսկի խումբը մեծ ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում