Էգեյան ծովում կրկին երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ափերը ողողող Էգեյան ծովում հունիսի 15-ին կրկին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ»-ը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,2 բալ:

Երկրաշարժը զգացվել է թուրքական քաղաքներում: Չկան տեղեկություններ տուժածների ու նյութական կորուստների մասին:

Էգեյան ծովում վերջին օրերին հաճախակիացել են երկրաշարժերը: Հունիսի 12-ին գրանցվել էր 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Երկրակեղևի ցնցումները խուճապ էին առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում գրառում էին կատարել՝ հայտնելով, թե ինչ ուժեղ են ցնցվել: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ:

Երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 14-ին, որը զգացվել էր Թուրքիայի Իզմիր քաղաքում: Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,5 մագնիտուդ: Այն գրանցվել էր ծովի մակարդակից 7 կմ խորության վրա: Իզմիրում տարբեր տեսախցիկներ արձանագրել էին, թե ինչպես են քաղաքացիները ցնցումներից հետո վազելով դուրս գալիս շենքերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում