Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախորդ շաբաթ համանախագահները այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Սպասվում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում