3 հայազգի պատգամավոր է անցել ֆրանսիայի խորհրդարան

3 հայազգի պատգամավոր է անցել ֆրանսիայի խորհրդարան

«Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ֆրանսիահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:

Նա գրել է. «Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց։ Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում։ Նրանք են. Ժակ Մարիլոսյան ՝ Փարիզից, Դանիել Կազարյան ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը,որի ամուսինն է հայազգի, ևս ընտրվել է Վիերզոն քաղաքից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում