Մակրոնը Մեծ Բրիտանիայի հետ պրագմատիկ հարաբերություններ է խոստացել Brexit-ից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան ամուր եւ պրագմատիկ հարաբերություններ կունենա Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության կազմից նրա դուրս գալուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հունիսի 21-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում, այդ թվում բրիտանական Guardian թերթում հրապարակված հարցազրույցում:

«Պրագմատիզմը կորոշի մեր նոր հարաբերությունները»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բուն բանակցություններին, որոնք մեկնարկել են հունիսի 19-ին, ապա Մակրոնը համոզված է, որ ԵՄ-ի կողմից դրանք պետք է վարվեն համակարգված՝ չիջնելով երկկողմ մակարդակ: «Ես ցանկանում եմ, որ հենց նոր սկսված բանավեճերը լավագույն կերպով համակարգված լինեն եվրոպական մակարդակով,- նշել է նա:- Ես չեմ ցանկանում երկկողմ բանավեճեր, որովհետեւ ԵՄ-ի շահերը պետք է պաշտպանվեն կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում