Բարեկարգում են Ստեփանակերտի փողոցները

Մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի գլխավոր` Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցի խաչմերուկից մինչև Դավիթ Բեկ փողոցի հետ խաչվող հատվածը /լուսակիրների մոտ/, կատարվում է բարեկարգում:

Ներկայումս ծրագրի առաջին փուլն է ընթացքի մեջ: Հեռացվում են արդեն իսկ մաշված սալիկները, որոնք վաղուց կարիք ունեին նորի փոխարինման: Հարթեցման աշխատամնքներից հետո կիրականացվի ասֆալտապատում: Անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերությունը պատրաստ է վերափոխելու հնամաշ եզրաքարերը:

Տարածքում «Վիրաժ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունն է աշխատում: Պատվիրատուն Ստեփանակերտի քաղաքապետարանն է: Վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը:

Նշենք, որ այս ծրագրով ասֆալտապատվել են մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդային մի շարք փողոցներ: Աշխատանքները կատարվում են պետբյուջեի միջոցների հաշվին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում