Արայիկ Խանդոյանի մոտ նյարդաբանի զննությամբ օջախային նշաններ չեն հայտնաբերվել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել: 

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը հունիսի 29-ին միջնորդություն էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում