Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու մեղքի հիմնական բեռը Թուրքիայի ուսերին է. Ռիչարդ Կիրակոսյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու մեղքի հիմնական բեռն ընկած է Թուրքիայի ուսերին: «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հայաստանը իրենից կախված ամեն ինչ արել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման համար: Սա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի այն քայլերի մեկն է, որին ես սատարում եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Կիրակոսյանը:

Նա հավելեց, որ Թուրքիան շատ անկանխատեսելի և վտանգավոր երկիր է դարձել: Կիրակոսյանի խոսքով՝ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմական ավիացիոն բազայից զորքերը դուրս բերելու Գերմանիայի որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան վտանգավոր երկիր է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում