AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ միասնական արժույթի մասին առաջիկա 15-20 տարվա կտրվածքով խոսք լինել չի կարող. ՀՀ ԿԲ նախագահ

 
 
 

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ձևավորման մասին քննարկումներ այս պահին չկան և չեն լինի մինչև 2025թ.: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Դրա մասին շատ խոսակցություններ եղել են, սակայն այս պահին մենք գոնե մեր գործընկերների հետ միանշանակ մոտեցում ունենք այս հարցում: Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 պետությունների Կենտրոնական բանկերի ղեկավարներով պայմանավորվել ենք, որ մինչև 2025թ. այդ մասին ընդհանրապես չենք էլ խոսելու: 2025թ. հետո մենք պետք է նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն միության անդամ երկրների տնտեսությունները, նոր միայն կարող ենք սկսել քննարկել այդ հարցը»,- ասաց Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ կոշտ է: «Ես կարծում եմ, որ այս պահին մենք ոչ միայն պատրաստ չենք, այլ մոտ ապագայում գոնե 15-20 տարվա կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:

Նա հավելեց, որ իրենք, ականատես լինելով Եվրոպական միության միասնական արժույթի դրական և բացասական կողմերին, դասեր են քաղել, ու դա է պատճառը, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են այս պահին այդ մասին ընդհանրապես չխոսել: «Նման քննարկումներ հիմա չկա: Մենք նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ մինչև 2025թ. այդ հարցին չենք անդրադառնալու»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:

Լրահոս
Սահմանին նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնական Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Ադրբեջանը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու գործոն Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Հավաքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա Քաղաքագետը Սարգսյան-Փաշինյան հանդիպման տրամաբանական շարունակությունը համարում է հասարակական կարգի վերականգնումը Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը սահմանված ժամկետում դրա չդադարեցման դեպքում Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները Արցախի փողոցում ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ Հավաքի դադարեցման որոշում Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին խնդրում է տարբերակներ մտածել ու ևս մեկ անգամ հանդիպել Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է Գեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին հետ հանդիպմանը կրկնել է հնարավոր երկխոսության նախապայմանները «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսությամբ հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan