ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:

Թիլերսոնը Թուրքիայում կլինի հուլիսի 9-10-ը: Նա հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում