Բելգիայի իշխանությունները զգուշանում են նոր ահաբեկչական հարձակումներից

Բելգիայի դատախազությունը շարունակում է ենթադրյալ ահաբեկչների փնտրտուքները և մտավախություն ունի, որ նրանք կարող են նոր հարձակումներ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք դեռևս շարունակում ենք փնտրել ահաբեկչության մեջ մյուս կասկածյալներին»,- հայտնել է դատախազության ներկայացուցիչը:

Նա ասել է, որ իրավապահ մարմինները վախենում են իրենց գործողություններից հետո ահաբեկիչների պատասխան քայլերից:

Բելգիայի դատախազությունը հուլիսի 5-ին Բրյուսելում խուզարկությունների շրջանակում ձերբակալել է երկու մարդու, ում ներկայացվել են ահաբեկչության մեղադրանքներ: Բացի այդ, վեց հասցեներում խուզարկություններ են իրականացվել նաև Անդերլեխտում, որտեղ էլ ձերբակալվել է չորս մարդ:

Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ՝ չորս հնարավորից երրորդ աստիճանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում