Ավստրիայի իշխանությունները թույլ չեն տվել թուրք նախարարին այցելել երկիր

Ավստրիայի իշխանությունները թույլ չեն տվել թուրք նախարարին այցելել երկիր

Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Ավստրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված միջոցառմանը նախարարի մասնակցությունը կարող է վտանգել հասարակական կարգն ու անվտանգությունը: «Կարող եմ հաստատել, որ արտգործնախարար Սեբաստիան Կուրցը թույլ չի տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի այցը երկիր»,– ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին: Նիդերլանդների ԱԳՆ-ից նշել էին, որ այցը հատկապես ցանկալի չէ երկկողմ հարաբերություններում առկա վերջին լարվածությունների ֆոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում