Արցախում վիրավորված երեք զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան

Արցախում վիրավորված երեք զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երրորդ զինծառայողը բուժումը շարունակում է Ստեփանակերտի հոսպիտալում, և նրա վիճակը նորմալ է:

«Երևան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Մեկին տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով ՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում