Ստամբուլը կաթվածահար է եղել հորդառատ անձրևների ու ուժեղ քամու պատճառով

Ստամբուլում հուլիսի 27-ից սկսված հորդառատ անձրևները, կարկուտն ու ուժեղ քամին կաթվածահար են արել կյանքը քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է տասի:

Բոսֆորի թունելն աշխատում է սահմանափակումներով: Քաղաքի երկու օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով 15 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել՝ ուղղվելով պահեստային օդանավակայաններ:

Ուժեղ քամու հետևանքով շուռ են եկել 200 ծառեր, պոկվել է տների տանիքները, տարմվայների լարերը:

Օդերևութաբանները հայտնում են, որ հնարավոր է անձրևի և քամու ուժգնացում:

Հուլիսի 18-ին ևս Ստամբուլում ուժեղ անձրևներ էին գրանցվել: Վերջին տարիների ընթացքում ամենաուժեղը համարվող տեղումները հեղեղել էին մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել էին ջրի մեջ: Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել էին բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել էին տանը արգելափակված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում