ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման համար Մոսկվան անում է ամեն հնարավորը. ՌԴ ԱԳՆ

Չնայած ԱՄՆ-ում ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ Մոսկվան անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

«Քաջ հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունն արել և անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի երկկողմ հարաբերությունները, զարգացնի կապերը և համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: Համաշխարհային հիմնախնդիրները արդյունավետ կարելի է լուծել միայն համատեղ: Վստահ ենք, որ երկրագնդի մարդկանց մեծամասնությունը կիսում է այդպիսի մոտեցումը», – ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում