AM | RU
USD
EUR
RUB

Իրանագետը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներ է տեսնում

Հայաստանի սերտ հարաբերությունները ԵԱՏՄ, ինչպես նաեւ Եվրամիության հետ հնարավորություն են տալիս Իրանին ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ հատկապես տնտեսական ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Կարեն Մկրտչյանը:

«Տարբեր ծրագրերի իրականացումը եւ ազատ տնտեսական գոտու հիմնումը Իրանի կողմից հնարավորություն են տալիս երկու կողմերին նոր ծրագրեր առաջարկել հատկապես գործարար ոլորտում: Հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարկվելիք այդ ազատ տնտեսական գոտուց: Այս ծրագրով հայկական և իրանական բիզնեսները պետք է զարգացում ապրեն: Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել: Իսկ Իրանի համար ամենահեռանկարային ոլորտներից մեկը, թերևս, էներգետիկ ռեսուրսներն են»,- նշեց իրանագետը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ու Իրանը տարածաշրջանային անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը:

«Եթե անգամ հայ-իրանական հարաբերություններում խնդիրներ կան, դրանք լուծելի են: Սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին, չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել և փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե հակասությունների»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցին՝ Կարեն Մկրտչյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

«Հայկական պատվիրակության կազմում է նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Տնտեսական կապերում առաջընթաց գրանցելու համար կարեւոր է տնտեսական բլոկի նախարարների այցելությունը»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ ՀՀ Նախագահի՝ իրանական լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցները փաստում են, որ ՀՀ եւ Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր ընդհանրություններ կան:

 

Լրահոս
Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին Լոքյանը համայնքապետին է մեղավոր համարում «Քարերի սիմֆոնիա»-յի տարածքում ապօրինի շինարարության համար Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan