AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցիների հիմնած հակահայկական ֆեյք կայքի հոդվածը ղրղզական սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել

Ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվում է բացահայտ ֆեյք կայքի` armenianreport.com-ի հոդվածը, որն ունի ակնհայտ ֆաշիստական ուղղվածություն: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն, անդրադառնալով ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվող ֆեյք կայքի հոդվածի վերաբերյալ իրեն ուղղված հարցումներին, ընդգծել է, որ դա հայկական աղբյուր չէ:

«Ասեմ ավելին, հակահայկական կայք է, որի ստեղծման նպատակն է Հայաստանի դեմ հենց այսպիսի ինֆորմացիոն օպերացիա իրականացնելը: Մենք նրանց վաղուց ենք բացահայտել: Ձևացնելով, թե իրենք հայեր են, ադրբեջանական այդ ռեսուրսը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,-ասել է Արամ Անանյանը:

Ֆաշիստական տրամադրություններ տարածող այդ կայքը սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում ակտիվացրել է հակահայկական տրամադրությունները Լիբանանում «World Next Top Model 2017» գեղեցկության միջազգային մրցույթին հայազգի Սուսաննա Եգորյանի մասնակցության առնչությամբ առաջացած աղմուկից հետո:

Սուսաննա Եգորյանը, ով, ներկայացնելով Ղրղըզստանը, դարձել է Լիբանանում անցկացված միջազգային մրցույթի հաղթող, ցուցադրություններից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել «Հայաստան» ժապավենով։ Դրանից հետո Ղրղզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել էթնիկ հային: Մոդելն իր Instagram-ի էջում պարզաբանել է, որ չի դավաճանել Ղրղըզստանին, այլ կատարել է Լիբանանում անցկացված մրցույթի պահանջները։ «Մրցույթի կանոնները հետևյալն են` մի դեպքում պոդիում բարձրանալիս մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքում՝ անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ այլ աղջիկների տվել են երկու ժապավեն։ Չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկը։ Ես իմ երկիրը չեմ դավաճանել»,-գրել է Սուսաննան:

Սուսաննայի քայլի շուրջ Ղրղըզստանում առաջած աղմուկն օգտագործելով` armeniareport.com-ը, ներկայանալով իբր հայկական կայք, վիրավորական շեշտադրումներով հոդվածներ է հրապարակել` փորձելով թեժացնել կրքերը: Հակաղրղզական այդ հոդվածից հետո սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում մեծացել են հակահայկական տրամադրություններն ու մեկնաբանությունները:

Լրահոս
Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան «Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 16 Սեւան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Քրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ. Հայաստանը պատրաստվում է 2018-ին սպասվող խոշոր միջոցառումներին Պատգամավորը կարևորում է խորհրդարանական վերահսկողությունը պաշտպանության ոլորտում արդյունավետ կառավարման համար ՍՏԾՀԿ-ն քաղաքականացնելու որոշ անդամ երկրների փորձերը հարցականի տակ են դնում կազմակերպության հեղինակությունը. ԱԳ նախարար Համոզված եմ` ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը. Միհրան Հակոբյան Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում Մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է. ՀՀ վարչապետ ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՀՀ գյուղնախարարն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Կորյուն Նահապետյանը բանակի նկատմամբ հանրության մեծ վստահությունն անհրաժեշտություն է համարում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ «Մեղրի» ԱՏԳ-ն առաջին պայմանագրերը ստորագրեց տնտեսավարողների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan