Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրներն Էրդողանին մեղադրում են զրպարտության մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրներն Էրդողանին մեղադրում են զրպարտության մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) ներկայացուցիչները երկրի նախագահ Էրդողանի հայտարարությունը զրպարտություն են համարում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

CHP-ական պատգամավոր Օզգյուր Օզելը, ով ներկայումս ղեկավարում է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրեր առաջ CHP առաջնորդ Քըլըչդարօղլուի հասցեին արած հայտարարությանը ասել է. «Եթե նախագահը չպարզաբանի, թե տեղեկությունն ինքը որտեղից և ումից է ստացել ուրեմն զրպարտիչ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում