Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Գարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում:

«Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Քարամանը գրառում էր կատարել, որով վիրավորել էր քրիստոնյաներին:

«Գյավուրից բարեկամ դուրս չի գա, խոզի կաշվից էլ՝ սփռոց»,- գրել էր սյունակագիրը:

Քարամանը իր գրառման մեջ հավելել էր նաև Ղուրանից հատվածներ մահմեդական և ոչ մահմեդական ժողովուրդների փոխհարաբերությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում