AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի անտառային հրդեհների դեմ պայքարած հայ հրշեջ-փրկարարները վերադարձել են Հայաստան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերն ավարտել են Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում հրդեհաշիջման աշխատանքները և վերադարձել Հայաստան:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:

Հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում՝ փրկարարներին հաջողվել է նաև կանխել կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Ետդարձի ճանապարհին փրկարարներն այցելել են հայաշատ Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակցել պատարագին՝ նոր ուժով ծառայություն իրականացնելու օրհնություն ստացել:

Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության և անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին անձամբ շնորհակալական խոսք են ուղղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը մարելու նպատակով օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մեկնել էին Վրաստան:

 

Լրահոս
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրելու են ներդրումների խրախուսման համաձայնագիր Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայերին Արցախի դպրոցներին աջակցելու համար Իրաքի իշխանությունները սպառնացել են արգելել ավիահաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ Արա Խզմալյանը ՌԴ-ն Հայաստանի համար մեծ զբոսաշրջային շուկա է համարում «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ուժ ու ոգի է հաղորդել Նիսի մասնակիցներին Կառավարությունում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը Շիրակի պետական համալսարան. բուհի ռեկտորն ստիպված էր արձագանքել ուսանողների դասադուլին Նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին Խոսրովի արգելոցի հրդեհների հետևանքով կաղնուտները գրեթե կորուստներ չեն կրել ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի մարտական կրակով զորավարժություն է անցկացրել Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուսները կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է Երևանում մեկնարկեց երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը Վերոնիկա Սկվորցովան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին Հայաստանը համակրանքով է լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, սակայն ունի սեփական շահերը Միջազգային դերակատարները ժամանակի ընթացքում հաշվի կնստեն Իրաքյան Քրդստանի անկախացման հետ Միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը շուտով կիրականացվի մարզերից մեկում Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ Ճանապարհային անվտանգության նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 5 մլն դոլարի դրամաշնորհ Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին Շարմազանովն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար Կառավարությունն ավարտին է հասցնելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ծրագիրը ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները Պեկինում մեկնարկել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը Սուրեն Կարայանն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը Գյուղացիները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զիծառայողի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ աջակցելու համար Մամիկոնյանց փողոցում գազային ատրճանակ է կիրառվել. վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը Հրապարակվել են Իրաքյան Քրդստանում հանրաքվեի նախնական արդյունքները. 93 տոկոսը կողմ է Բակո Սահակյանը հանձնարարությունների գծով Արցախի նախագահի նոր ներկայացուցիչ է նշանակել «Ժամանակ». ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել «Հրապարակ». «Կիլիկիայի Հակոբ»-ի բիզնեսը բարգավաճում է «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan