«Հրապարակ». Ռազմաբժշկական վարչու­թյան նոր պետ կնշանակվի

«Մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարա­րության ռազմաբժշկական վարչու­թյան պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություն­ներն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առ­նելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաև Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել ևս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունե­նա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջեն, թե ոչ: Մեր տեղեկություններով՝ վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում