«Ժամանակ». Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստների ֆեդերացիաների ղեկավարների հետ։

«Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ և Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում։ Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում