Իսպանիայի կառավարությունը Սահմանադրական դատարանին խնդրում է կասեցնել Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու փորձը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն:

Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ռախոյը նման հայտարարություն է արել իր աշխատակազմի անդամների հետ ունեցած հրատապ հանդիպումից հետո: Վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեն անօրինական է և հարված է ինչպես Իսպանիայի, այնպես էլ Կատալոնիայի ինստիտուցիոնալ կարգին: Ռախոյը խոստացել է նաև, որ հանրաքվեն չի կայանա:

Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլոս Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մյուս անդամները սեպտեմբերի 6-ի երեկոյան ստորագրել էին հոկտեմբերի 1-ին Իսպանիայից ինքնավար մարզի անկախության հանրաքվե անցկացնելու մասին դեկրետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում