AM | RU
USD
EUR
RUB

Ռումինական մամուլն արձագանքել է Սաֆարովի գործով ադրբեջանական փողերը լվալուն

Հունգարական մամուլում կրկին մեծ աղմուկ հանած ադրբեջանական «կեղտոտ փողերի» վերաբերյալ լուրերը մեծ արձագանք են ստանում ռումինական մամուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռումինական hotnews.ro կայքէջում հրապարակված հոդվածը սկսում է այսպես․

«Վերջապես։ Մամուլը կրկին կամ արդեն նոր տեսանկյունից սկսում է զբաղվել Սաֆարովի գործով։ Հունգարական մամուլը կրկին զբաղված է Սաֆարովի ժամանակահատվածով և Օրբանի մտերիմների հաշիվներին փոխանցված ադրբեջանական փողերով։ Օրբանի կառավարությանը մոտ կանգնած ընկերությունները 7մլն դոլար են ստացել Ադրբեջանից այն տարի, երբ մարդասպան Սաֆարովը արտահանձնվեց Բաքու, որտեղ էլ նրան անմիջապես ներում շնորհվեց»։

Կայքէջը մեջբերում է հունգարական hungarianfreepress.com-ի տեղեկությունն առ այն, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարող էր ֆինանսական դրդապատճառ ունենալ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար․դա ցույց են տալիս Laudromat լրագրողական հայտնի հետաքննական մարմնի շրջանակներում հրապարակված փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը 2.9 մլրդ եվրո է ծախսել արևմտյան որոշ կառավարություններи «գնելու» համար։

Hotnews.ro-ն, մեջբերելով հակակոռուպցիոն Atlatszo կայքէջի տեղեկությունները, մանրամասն տեղեկություն է տրամադրում արդեն իսկ հայտնի դարձած՝ 2012 թ. ադրբեջանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու անունով MKB բանկում բացված հաշվի վրա ավելի քան 7 միլիոն դոլարի չափով գումար փոխանցվելու մասին։ Հաշիվը կապ ուներ օֆշորային մի ընկերության հետ, որը փակվել է 2015 թվականին և որը սերտ կապեր ուներ Ադրբեջանի կառավարության հետ։ Հունգարիա հասած գումարները փոխանցվել են Metastar Invest LLP անունով մի ընկերության կողմից Velasco International Inc.- ի հետ կապված բանկային հաշվին:

Իտալացի դատախազները նույնպես հաստատում են, որ Metastar Invest LLP ընկերությունը վճարումներ է կատարել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Լուկա Վոլոնտեին (Luca Volonte), որը հայտնի է որպես ադրբեջանական ղեկավարության, ինչպես նաև Վիկտոր Օրբանի մերձավոր։

Velasco International Inc.-ը գրանցված է հայտնի ֆինանսական «դրախտ» Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որի բաժնետերերից է Nothingham Holding Ltd.-ն՝ Բահամյան կղզիների հետ կապված մեկ այլ օֆշորային ընկերություն։ Տեղեկությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդին՝ Օրհան Էյուբովը, էական դերակատարում է ունեցել Velasco-ից բաժնետոմսեր ձեռք բերելու՝ Nothingham Holding Ltd- ի որոշման վրա։

Էյուբովների ընտանիքի մի ազդեցիկ անդամ Բաքվում հիմնադրված ILREM MMCA ընկերության տնօրենն էր, որը զբաղվում է Velasco-ի հետ բանկային փոխանցումներով։ Այս ադրբեջանական ընկերության սեփականատերերի շարքում է Բուդապեշտում գրանցված նախ CEU-REM Zrt., ապա Remint Zrt. ընկերությունը։ Հունգարիայի Remint մասնաճյուղը Papaver Gyogyszeralapanyag-gyarto Zrt. դեղագործական ընկերությունն է։ Այս ընկերության վարչության խորհրդի անդամներից մեկը Օրբանի կառավարության մտերիմ, հետախուզության նախկին սպա և ազգային անվտանգության փորձագետ Լասլո Ֆոլդին (Laszlo Foldi) է։

Օֆշորային ընկերությունների ստեղծման հայտնի խորհրդատու Լասլո Վարադիի (Laszlo Varadi) հետ կապված Laveco անվանումով մի ընկերություն որպես միջնորդ է ծառայել Nothingham Holding Ltd.- ի ստեղծման համար։ Laveco-ի «պաշտոնական» հաշիվները Օրբանի կառավարության կողմից վերաազգայնացված MKB Bank-ում էին հետագայում Հունգարիայի Ազգային բանկի ղեկավարի և նախկին նախարար Ֆիդես Գյորգի Մաթոլչիի (Fidesz Gyorgy Matolcsy) մտերիմ գործարար շրջանակներին վաճառելու համար, որպեսզի հետո կրկին վաճառվեն միլիարդատեր Լորինց Մեսարոսին (Lorinc Meszaros)։

Այս բարդ ցանցում հայտնվում է նաև Ռումինիայի հունգարացի Լասլո Գյորգի Կիսսի (Laszlo Gyorgy Kiss) անունը, որը ղեկավարում էր Laveco-ի Բուխարեստի գրասենյակը: Եվս մեկ տարր․Բուդապեշտում հունգարացի բանկիր Շանդոր Չանյիին (Sandor Csanyi) պատկանող մի մարքեթինգային ընկերություն կարող է օգտագործած լինել օֆշորային ընկերություններ՝ ռումինական մարքեթինգային ընկերություններ ձեռք բերելու համար։ Չանյիին ներկայացնում էր Վիկտոր Օրբանի գլխավոր խորհրդական Անդրաս Տոմբորը (Andras Tombor)։ Գործարքում օգտագործված օֆշորային ընկերություններից մեկը Nothingham Holding-ն էր։

Եւս մի կապ Օրբանի կառավարության հետ. Nothingham Holding- ը Trewfield կորպորացիայի հիմնական բաժնետերն է, որը կապված է հունգարացի գործարար Գաբոր Կովաչի (Gabor Kovacs) հետ։ Կովաչը հունգարական պետության հետ երկարատև բիզնեսի պատմություն ունի մի քանի կառավարությունների ներքո:

Ռումինական կայքէջը մանրամասն պատմում է նաև 2004թ․ դեպքերի մասին, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի ռազմական դպրոցում նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած զինվորականների համար ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի շրջանակներում կացնով գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ ազատ արձակվելով Բաքու արտահանձնումից հետո։

Լրահոս
Արմեն Սարգսյանը վստահեցրել է պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականություններ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան Նշվեց ռուս ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Մկրտության տոնը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին հորդորել են ամրապնդել շփման գծի հարաբերական անդորրը «Իրավունք». Եղիշե Պետրոյանն աշխատանքի է անցե՞լ կառավարությունում «Իրատես». Ալեքսանյանը ցանկանում է քրոջ ամուսնում Առողջապահության նախարար նշանակել «Ժողովուրդ». Նախորդ տարի Հայաստանի պետական պարտքը շեշտակի ավելացել է «Հրապարակ». Էներգետիկայի նախարար կնշանակվի Էդուարդ Ներսիսյանը «Փաստ». Բարձրաստիճան պաշտոնյան «քաշվել է» «Հրապարակ». Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել «Իրատես». Դավիթ Տոնոյան. «Հիմա գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել» «Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը «Փաստ». Բուլկի Արամը խնդիրներ ունի «Հայկական Ժամանակ». «Ելք»-ը Ռուբեն Հակոբյանին համարում է ոչ ադեկվատ «Ժամանակ». ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյանը «Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի ամենաառանցքային հանձնարարականներն այդպես էլ իրականություն չդարձան «Հրապարակ». 2 պետծառայող «կտրվել են» ԱԺ-ում անցկացվող ատեստավորումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ալիևը զենքով կպահի իշխանությունը Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները ԼՂ հակամարտության կարգավորումը՝ ՄԱԿ-ի գերակայությունների թվում Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը «Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջում Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan