AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումները կվերսկսի ձմռանից ոչ շուտ

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող Է թույլ տալ ձմռանից ոչ շուտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, մենք, թուրքական լոլիկը թույլատրելով ռուսական շուկա, նախեւառաջ պետք է հոգ տանենք ռուս ապրանքարտադրողի մասին, եւ այստեղ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու շուկան: Եվ եթե թուրքական լոլիկ ենք ներկրելու, ապա միջսեզոնային շրջանում՝ ձմռանը, վաղ գարնանը, երբ մենք սեփական լոլիկ չունենք»,- ասել է Տկաչովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Սեպտեմբերի 11-ին «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների, հայտնել Էր, որ Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել Էր 2016 թվականից, կարող Է վերսկսվել հոկտեմբերին. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա: «Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում են Թուրքիայից լոլիկի ներմուծումը մասնակիորեն վերսկսելու հնարավորությունը: (…) Մատակարարումները պետք Է սկսվեն 2017 թվականի հոկտեմբերին՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից լիազորագրված թուրքական մի քանի ձեռնարկությունների կողմից, առաջին փուլում թուրքական լոլիկի ներմուծումը պլանավորվում Է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլ – մայիս»,- մեջբերել Է հրատարակությունն իր աղբյուրների խոսքը:

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայում պետք Է տեղի ունենա գյուղատնտեսության գծով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստը, որտեղ պլանավորվում Է քննարկել հարցերի ողջ սպեկտրը, այդ թվում՝ լոլիկի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում:

 

Լրահոս
Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Թուրքիայի ԶՈւ-ն թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող 771 անձի է ձերբակալել Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում կատարված սպանությունը բացահայտվել է Առողջապահական համայնապատկերը մարզերում Արարատի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհները Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա Հայաստանը՝ որպես նորարարական երկիր Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ փոխարտգործնախարարին Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արցախյան շարժման 30-ամյակ եւ ՀՀ անկախության վերահռչակման 100-ամյակ Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan