Ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության երկրորդ կասկածյալին

Ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության երկրորդ կասկածյալին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում 29 մարդու տուժելու պատճառ դարձած ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել է երկրորդ կասկածյալին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։

«Երկրորդ մարդն է ձերբակալվել «Փարսոնս Գրին»-ում ահաբեկչությունը հետաքքնող խուզարկուների կողմից»,– ասվում է Լոնդոնի ոստիկանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ։

Մետրոյի «Փարսոնս Գրին» կայարանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժելէ առնվազն 29 մարդ։ Լոնդոնի ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն ը հայտարարել, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Նախօրեին Դուվր քաղաքի շրջանում ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ 18-ամյա երիտասարդ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում