Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբից արած հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ապաստարաններ և զենքի պահեստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում