Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից իր թիկնապահներին 1.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենքի վաճառքից հրաժարվելու փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի՝ զենքի վաճառքից հրաժարվելու որոշման՝ Էրդողանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները զենք է տալիս Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերին»:

«Մինչ մենք չենք կարողանում մեր գումարով ձեզնից զենք գնել, դուք ինչո՞ւ եք անվճար զենք տալիս այդ ահաբեկչական խմբավորումներին: Մենք չենք կարողացել գտնել այդ հարցի պատասխանը, ուստի որպես ռազմավարական գործընկեր այդ պատճառով մեծ ցավ ենք ապրում»,- ասել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում