AM | RU
USD
EUR
RUB

Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով

Լեհաստանի Սենատում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, գիտաժողովը կազմակերպել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի հմտությունների ակադեմիայի կողմից` Կրակովի Հայկական մշակութային ընկերակցության հետ համագործակցությամբ:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողության մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԼՀ Սենատի մարշալեկ (նախագահ) Ստանիսլավ Կարչևսկին, ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի Մշակույթի և տեղեկատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յեժի Ֆեոդրովիչը, Լեհաստանի հմտությունների ակադեմիայի փոխնախագահ Անջեյ Կայետան Վրոբլևսկին, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարին, ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպական գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Տադեուշ Վոժնիակը, ԼՀ Սենատի պատգամավորներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքների հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Իր ելույթում ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին նշել է, հայերը Լեհաստանի ամենահին ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք Լեհաստանը ընտրել են իբրև իրենց երկրորդ Հայրենիք: Սենատի նախագահը ընդգծել է մի շարք ակնառու հայազգի գործիչների անուններ, որոնք մեծ հետք են թողել Լեհաստանի պատմության մեջ:

ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար, պրոֆեսոր Պիոտր Գլինսկին, խոսելով Լեհաստանում հայերի կարևոր դերակատարության մասին, նշել է, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի մշակույթի զարգացման գործում: Նա հիշատակել է Լեհաստանում հայտնի խոսքերից մեկը, ըստ որի «Հայը, դա կրկնակի լեհ է»` ընդգծելով հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Լեհաստանին: ԼՀ փոխվարչապետ Գլինսկին մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար «Gloria Artis» մեդալներով է պարգևատրել Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկային և Անջեյ Ժեմբային, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Յեզարի Աննուսևիչին:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սենատի նախագահին և գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կյանքում կարևոր իրադարձության հոբելյանական տարում ԼՀ Սենատում ներկայացուցչական և բովանդակային բարձր մակարդակի միջազգային գիտաժողով կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանի խոսքերով՝ Լեհաստանի հայ համայնքի պատմությունն ուղղակիորեն կապված է Լեհաստանի պատմության հետ, ինչը երկու ժողովուրդների մեծ հարստությունն է և արժանի է ամենաբարձր մակարդակով ուսումնասիրության, հիշատակման և ներկայացման:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել չորս երկրների յոթ համալսարանների և գիտական կենտրոնների անվանի գիտնականներ, որոնք ներկայացրել են Լեհաստանի հայ համայնքի, անվանի գործիչների, Լեհաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության և հուշարձանների մասին իրենց գիտական ուսումնասիրությունների արդյունքները:

Նույն օրը Լեհաստանի Պատմական փաստաթղթերի պետական արխիվում բացվել է մի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են տարբեր ժամանակներում Լեհաստանի տարբեր թագավորների և բարձրաստիճան պետական գործիչների կողմից Լեհաստանի հայ համայնքի շնորհված արտոնությունների, ինչպես նաև հայերին վերաբերող բացառիկ պատմական փաստաթղթերի բնօրինակները։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։

Լրահոս
Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին Լոքյանը համայնքապետին է մեղավոր համարում «Քարերի սիմֆոնիա»-յի տարածքում ապօրինի շինարարության համար Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan