Առնվազն 20 մարդ Է զոհվել, եւս ավելի քան հարյուրը տուժել Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությունից

Առնվազն քսան մարդ Է զոհվել, եւս ավելի քան հարյուրը վիրավորվել լույս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգությունից: Այդ մասին հայտնել Է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, որի ելույթը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:

«Այս պահին մենք ունենք ավելի քան հարյուր վիրավոր եւ քսանից ավելի զոհվածներ»,-ասել Է նա:

Նաեւ ճշտվում Է, որ կրակ բացած հանցագործը ոչնչացված Է:

«Ոստիկանությունը ժամանել Է հանցագործության վայր: Ներկայում կասկածյալն սպանված Է: Նրա անձը պարզված Է, նա տեղի բնակիչ Է: Նրա անունը ես առայժմ չեն կարող ասել»,-հայտնել Է Լոմբարդոն: Նա հավելել Է, որ հարձակվողին մի կին Է ուղեկցել, որի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել:

Շերիֆի խոսքով՝ հրաձիգն ինքը սպանվել Է այն հյուրանոցի 32-րդ հարկում, որտեղից նա կրակ Էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիր համերգի եկած մարդկանց վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում