«Հրապարակ». ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորը երկու բնակարան է գնել դուստերի համար

«Հրապարակ». ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորը երկու բնակարան է գնել դուստերի համար

Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, «Հրապարակ»-ի տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար:

«Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Վանիկ Ասատրյանն այս առիթով մեր հարցը կոռեկտ չհամարեց և, առանց պատասխանելու, անջատեց հեռախոսը: Ինչպես հայտնի է, «Ծառուկյան դաշինքի» բազմաթիվ պատգամավորներ քարոզարշավի համար գումարներ ստանում էին Գագիկ Ծառուկյանից՝ նշելով, որ քարոզարշավի համար բավարար միջոցներ չունեն»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում