AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդեն ողջունելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպմանը:

«Կողմերը պետք է պահպանեն բանակցային գործընթացի ձևաչափը, որը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը: Հանդիպման մասին այսքանը կարող եմ ասել, քանի որ եղած տեղեկատվությունը շատ քիչ է: Նման մակարդակով հանդիպումների ժամանակ սովորաբար կամ հայտնի է լինում օրակարգը, կամ ինֆորմացիոն արտահոսք է լինում այն մասին, թե ինչ հարցեր կարող են քննարկվել, որը հնարավորություն է տալիս վերլուծաբաններին մեկնաբանություններ կատարել: Այս դեպքում մինչ հանդիպումը իրար հակասող հայտարարություններ եղան: Մասնավորապես, նախագահ Ալիևն ասում էր, թե իբր Հայաստանն ընդունել է ինչ-որ նախապայմաններ, իսկ թե ինչ նախապայմաններ, չի էլ ասում: Հայաստանն ընդգծում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Համանախագահներն էլ խոսում են ինչ-որ փաստաթղթի մասին, որի մանրամասները քննարկվում են: Այս իրար հակասող հայտարարությունների ֆոնին դժվար է ինչ-որ մեկնաբանություն անել»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Անդրադառնալով սահմանային անվտանգության հարցերին, նա նշեց, որ այդ մասին հեշտ է խոսելը, բայց դրա համար անհրաժեշտ է ընդունել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մասնավորապես, սահմանին վերահսկողական մեխանիզմներ դնելու հարցը:

«Ադրբեջանն, ինչպես տեսանք, չի ընդունում այդ պայմանավորվածությունները, նույնիսկ չի ցանկանում քննարկել այդ թեման: Կընդունի այս անգամ այդ պայմանավորվածությունները, դժվար է ասել, բայց ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-ասաց ռուս վերլուծաբանը:

Շվեյցարիայի Ժնև քաղաքում հոկտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել` նշելով, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար դադարից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կանցկացնեն նախարարների հետ»:

Լրահոս
Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Բակո Սահակյանը Ստեփանակերտում ծանոթացել է բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքին ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասած նախկին սենատոր, նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Ծիծեռնակաբերդ «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan