Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակաքզմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ–Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, մեր հանրապետության եւ եվրոպական տարբեր կառույցների միջեւ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում