Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էնթոնի Բուրդենը CNN-ի իր հաղորդման շրջանակում ներկայացնելու է Հայաստանն ու Արցախը

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան եւ Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը՝ հղում կատարելով Բուրդենի՝ սոցկայքում հրապարակած նկարին:

Ըստ «Անի» հայկական հետազոտական կենտրոնի խմբագիր Թաթուլ Հակոբյանի՝ Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ, թթի եւ հոնի օղի:

Հայաստանյան այցի ընթացքում ամերիկացի հեռուստաաստղին ընկերակցել են նաեւ «Armcomedy» հեռուստաշոուի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում