Հայաստանը եւ Հնդկաստանը համագործակցելու են մաքսային ոլորտում. նախատեսվում է պայմանագրի ստորագրում

Հնդկաստանը եւ Հայաստանը կստորագրեն մաքսային ոլորտում համագործակցության եւ փոխադարձ աջակցությանն ուղղված պայմանագիր:

Այս մասին տեղեկացնում է «ANI» լրատվական գործակալությունը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած նախարարների խորհուրդը տվել է իր հավանությունը հայ-հնդկական պայմանագիրը ստորագրելու եւ վավերացնելու համար:

Այս պայմանագիրը ուժի մեջ կմտնի, երբ երկու կողմերը դիվանագիտական խողովակներով միմյանց կտեղեկացնեն, որ պայմանագրի համար անհրաժեշտ բոլոր իրավական պահանջներն իրականացվել են: Այն հետագայում կնպաստի մաքսային խախտումների հետաքննության եւ կանխման համար համապատասխան տեղեկատվության հասանելիությանը: Պայմանագրի շրջանակում ակնկալվում է նաեւ մաքսային ընթացակարգերի եւ առեւտրային գործընթացների դյուրացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում